Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ հնչել է «Զբոսանք Ղարաբաղում» ֆիլմի սաունդթրեքը

Ցուցարարները բողոքի ակցիայի ժամանակ վանկարկում էին «Խաղաղություն»

Երեկվա հանրահավաքը բավական խաղաղ անցավ, թեև միջադեպեր, այնուամենայնիվ, եղել են, հայտնում է լրագրող Գոհար Պետրոսյանը SHANTNEWS.am-ին Թբիլիսիից:

Նրա խոսքով` ոստիկանությունը երեկ մի քանի սադրիչների ու կռվարարների է հեռացրել Ռուսթավելի պողոտայից:

Երեկ երկու ուսանողի ինքնազգացողությունը վատացել է, որոնք հացադուլ էին հայտարարել 5 օր` պահանջելով Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:

Ցուցարարները բողոքի ակցիայի ժամանակ վանկարկում էին «Խաղաղություն»: Հանրահավաքի ժամանակ հնչել է վրացի հայտնի ռեժիսոր Վանո Գուդուլիի «Կոնֆլիկտի գոտի կամ զբոսանք Ղարաբաղում» ֆիլմի սաունդթրեքը: Այդ ֆիլմը Խորհրդային Միության փլուզման և Արցախյան շարժման մասին է:

Այսօր երեկոյան` 19.00-ին, հանրահավաք է դարձյալ նախատեսված: