Երեկվա հանրահավաքը բավական խաղաղ անցավ, թեև միջադեպեր, այնուամենայնիվ, եղել են, հայտնում է լրագրող Գոհար Պետրոսյանը SHANTNEWS.am-ին Թբիլիսիից:
Նրա խոսքով` ոստիկանությունը երեկ մի քանի սադրիչների ու կռվարարների է հեռացրել Ռուսթավելի պողոտայից:
Երեկ երկու ուսանողի ինքնազգացողությունը վատացել է, որոնք հացադուլ էին հայտարարել 5 օր` պահանջելով Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:
Ցուցարարները բողոքի ակցիայի ժամանակ վանկարկում էին «Խաղաղություն»: Հանրահավաքի ժամանակ հնչել է վրացի հայտնի ռեժիսոր Վանո Գուդուլիի «Կոնֆլիկտի գոտի կամ զբոսանք Ղարաբաղում» ֆիլմի սաունդթրեքը: Այդ ֆիլմը Խորհրդային Միության փլուզման և Արցախյան շարժման մասին է:
Այսօր երեկոյան` 19.00-ին, հանրահավաք է դարձյալ նախատեսված:
0Comments