BBC-ն ռուսական զորքերի սահմանին տեղակայման լուրերի ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով երկրի արևելյան սահմանագոտում տիրող իրավիճակը

Մանրամասները՝ տեսանյութում

ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները վերջերս պարբերաբար մտահոգություն են հայտնում Ուկրաինայի արևելյան շրջանների հետ սահմանի մոտակայքում ռուսական զորքերի տեղակայման առնչությամբ, ինչը ներխուժման մասին ենթադրությունների է հանգեցրել:

Նման սպառնալիքի մասին ավելի վաղ խոսել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Այս մասին գրում է BBC News-ն՝ ռեպորտաժ ներկայացնելով ուկրաինական սահմանային գծից և ցույց տալով իրավիճակը տեղում:

Հեռուստաալիքի թղթակիցն այցելել է Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաք, որը մի քանի տարվա ընթացքում արդյունաբերական զարգացման պոտենցիալ ունեցող քաղաքից վերածվել է զորավարժարանի:

Ըստ աղբյուրի՝ «Ռուսաստանից աջակցություն ստացող զորքերը, որոնց դեմ ուկրաինական բանակը մարտնչում է 2014 թվականից ի վեր, գտնվում են տեղից 100 մետր հեռավորությամբ»: Նշվում է, որ չնայած հրադադարին՝ այնտեղ կրակոցները երբեք չեն դադարել: