Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարել է «արտակարգ ռազմական դրություն» մտցնելու մասին․
«Այս միջոցներն անհրաժեշտ են հակապետական ուժերին ճնշելու և Կորեայի Հանրապետությունը պահպանելու համար։
Տարբեր պաշտոնյաների իմպիչմենթի միջոցով փորձում են կաթվածահար անել իշխանության աշխատանքը»,- նշել է նա։
Նշենք՝ այս պահին Կորեայում լարված է․ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները բարձրանում են խորհրդարանի ցանկապատի վրայով` քվեարկելու նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթի օգտին:
0Comments