Սպիտակաձավարով և կաթնաշոռով թխվածք

Հետաքրքիր և համեղ

1

Եթե հոգնել եք անընդհատ նույն խմորեղենները պատրաստելուց և ցանկանում եք ձեր ընտանիքի անդամներին զարմացնել նոր թխվածներով, ապա ձեզ ենք ներկայացնում սպիտակաձավարով և կաթնաշոռով համեղ թխվածք: 

Բաղադրիչներ

  • սպիտակաձավար - 1/2 բաժակ
  • կեֆիր - 240 մլ (1%)
  • ձու - 5 հատ
  • հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
  • շաքարավազ - 0.5 բաժակ
  • կաթնաշոռ - 500 գր (յուղազտված)
  • փխրեցուցիչ - 1.5 ճ/գդ
  • վանիլին - 1 թ/գդ
  • աղ - 1 պտղունց
  • կարագ - տապակը պատելու համար
  • ալյուր - տապակի վրա ցանելու համար

Պատրաստման եղանակ

  1. Չափաբաժինները՝ 6: Մեզ անհրաժեշտ է 23 սմ տրամագծով ձևաման:
  2. Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան: Սպիտակաձավարը լցնում ենք ամանի մեջ, վրան կեֆիր ավելացնում և թողնում ենք, որ ուռչի:
    spitakadzavarov-katnashorov-txvacq-1
  3. Ձևամանի հատակին յուղաթուղթ ենք դնում, իսկ կողքերը՝ պատում կարագով, այնուհետև ալյուր ցանում:
    Ձվի սպիտակուցները առանձնացնում ենք դեղնուցներից: Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչ պինդ փրփուր ստանանք: Ընթացքում խոշոր պղպջակներ գոյանալուց հետո ավելացնում ենք շաքարավազի կեսն ու կիտրոնահյութը: Հարած սպիտակուցները դնում ենք սառնարանի մեջ:
    spitakadzavarov-katnashorov-txvacq-2
  4. Կաթնաշոռը, 5 ձվի դեղնուցները, մնացած շաքարավազը, վանիլինը, աղն ու փպրեցուցիչը հարիչով հարում ենք, այնուհետև ավելացնում ենք կեֆիրի հետ խառնած սպիտակաձավարը և ևս մեկ անգամ զանգվածը խառնում:
    spitakadzavarov-katnashorov-txvacq-3
  5. Սպիտակուցները լցնում ենք դեղնուցներով խմորի մեջ ու զգուշորեն խառնում:
    spitakadzavarov-katnashorov-txvacq-4
  6. Այնուհետև խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում ենք 50-55 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում: 45 րոպե հետո կարող ենք փայտիկով փորձել, եթե այն չոր է դուրս գալիս խմորից, նշանակում է պատրաստ է:
    Պատրաստի թխվածքը թողնում ենք մի քիչ սառչի, այնուհետև հանում ենք  ձևամանից:
    spitakadzavarov-katnashorov-txvacq-5
  7. Ահա և վերջ:
    spitakadzavarov-katnashorov-txvacq-6

Ի դեպ, կաթնաշոռով թխվածք պատրաստելուց հետո կարող եք 1 բաժակ թեյ թրմել և վայելել հաճելի օրը