Ադրբեջանցիները Որոտանի անցակետում Իրանի բեռնատարներից 50 000 դրամ գումա՞ր են պահանջում

Մանրամասները՝ տեսանյութում

1

Ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները, Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատար մեքենաներից 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում, որպեսզի թույլ տան անցնել ճանապարհը: Այս տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը:

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ն էլ հաղորդագրություն էր տարածել, որ  այսօր ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: 

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից, ով որեւէ կերպ չմեկնաբանեց ստեղծված իրավիճակը եւ  խորհուրդ տվեց մանրամասները ճշտել ԱԱԾ-ից: