Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետի պաշտոնակատարին

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առիթով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առիթով:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի առաջնորդը ընդգծել է, որ երկկողմանի հարաբերությունները հիմնված են ընկերության բազմադարյան ավանդույթների, մշակութային եւ հոգեւոր մտերմության վրա, եւ համոզմունք է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապդման, կառուցողական համագործակցության եւ գործընկերային փոխազդեցության վերաբերյալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, ինչը լիովին համապատասխանում է երկու պետությունների եղբայրական ժողովուրդների հետաքրքրություններին եւ համահունչ է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման հետ: