Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բայդենին մարդկության համար վտանգավոր է համարում:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն
Հիշեցնենք՝ ԱՄՆ նորընտիր նախագահը, պատասխանելով լրատվամիջոցների հարցին՝ համարու՞մ է, արդյոք, իր ռուս գործընկերոջը մարդասպան, ասել է, որ, այո, համարում է:
Նա նաև ասել է, որ Պուտինը պատասխան կտա ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար:
Պուտինն, ի պատասխան Բայդենի մեղադրանքներին, պատասխանել է՝ ԱՄՆ նախագահին առողջություն մաղթելով և հիշեցրել, որ մարդկանց գնահատական տալը նույնն է, ինչ նայես հայելու մեջ:
«Անկեղծ ասած, ես Բայդենին ավելի գրագետ քաղաքական գործիչ էի համարում, մտածել էի, թե նա սթափ հայացքներ ունի՝ կապված Ռուսաստանի և այլ երկրների հետ փոխհարաբերությունների կառուցման հարցում: Բայց ես սխալվեցի»,- հայտնել է Կադիրովը:
0Comments