Ուկրաինան ռազմական «անակնկալներ» է պատրաստել Ռուսաստանի համար. անհամբեր սպասում ենք արդյունքներին. Պետդեպ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինան ռազմական «անակնկալներ» է պատրաստել Ռուսաստանի համար և սպասում է դրանց կիրառման արդյունքներին, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կարծում ենք, որ նրանք մի քանի անակնկալներ ունեն, և մենք անհամբեր սպասում ենք արդյունքներին», - ասաց նա լրագրողների համար ճեպազրույցում:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինան ունի «պլան, որը կարող է կիրառել՝ մարտի դաշտում հաղթանակներ տանելու համար»։