Բրիտանիայում կայացել է բռնության ենթարկվող Բարբի տիկնիկների լուսանկարների ցուցահանդես

Լուսանկարների հեղինակը նկարչուհի Լիդիա Լիդիան է, որը հայտնել է, որ տվյալ ցուցահանդեսը պետք է բարձրացնի բնակչության տեղեկացվածությունը բնռության մասին

Բարբիի տիկնիկների տանջանքները եւ ծեծը պատկերող լուսանկարների արտասովոր ցուցահանդեսը Բրիտանիայի Միդդլսբորո քաղաքում բողոքի ալիք է առաջացրել, հաղորդում է Press Association-ը:

Մասնավորապես լուսանկարները պատկերում են Բարբիին ծեծող նրա ընկեր Քենին, Բարբիի ծննդաբերությունը, ինչպես նաեւ ծառի ճյուղից կախված տիկնիկի մարմինը:

Լուսանկարների հեղինակը նկարչուհի Լիդիա Լիդիան է, որը հայտնել է, որ տվյալ ցուցահանդեսը պետք է բարձրացնի բնակչության տեղեկացվածությունը բնռության մասին: Ցուցանահեսդը դարձել բազմաթիվ անցորդների բողոքների պատռճառ, որոնք մտահոգություն են հայտնել, որ դաժան լուսանկարները կարող են տեսնել երեխաները:

Pineapple Black պատկերասրահի  տնօրեններ Բոբբի Բենջամինը եւ Սթիվեն Իրվինգը, որտեղ անցկացվում է ցուցահանդեսը, նշել են, որ նրանք սպասում էին նման արձագանքի:

Նրանց կարծիքով  հասարակությունում չեն սիրում խոսել կանանց նկատմամբ բռնության թեմայով, սակայն դա հենց այն թեման է, որը հարկավոր է քննարկել: