Այդահոյի բնակիչը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ կնոջը 1 րոպեում փաթաթելով պոլիէթիլենային թաղանթով

Նրա խոսքով՝ Գինեսի գրքի կանոնների համաձայն՝ չպետք է բաց տեղեր մնան, մարմինը պետք է ամբողջովին ծածկված լինի

ԱՄՆ Այդահո նահանգի բնակիչ Դեւիդ Ռաշը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ կնոջը 1 րոպե 57 վայրկյանում փաթաթելով պոլիէթիլենային թաղանթով:

Ռաշի խոսքով՝ 12 փորձից հետո նրան հաջողվել է կնոջը ոտքից մինչեւ գլուխ փաթաթել պոլիէթիլենային թաղանթով:

Նրա խոսքով՝ Գինեսի գրքի կանոնների համաձայն՝ չպետք է բաց տեղեր մնան, մարմինը պետք է ամբողջովին ծածկված լինի:

Ռաշը բազմաթիվ ռեկորդներ է սահմանել, այդ թվում՝ բերանի մեջ 146 հատապտուղ է մտցրել, 200 օդապարիկ ծակել է մեխով, րոպեում 64 հատ վառվող թուր է արձակել եւ բռնել: