Նյու Յորքի ոստիկանությունը սկսել է մասնակի ձերբակալել ցույցի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պահանջում են հաշվել ընտրողների բոլոր ձայները

Ամերիկյան Նյու Յորքի ոստիկանությունը սկսել է մասնակի ձերբակալել ցույցի մասնակիցներին, որոնք շարժվում են Մանհեթենի փողոցի երթևեկելի հատվածով: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:

Ակտիվիստները պահանջում են հաշվել ԱՄՆ նախագահի ընտրություններին ստացված բոլոր ձայները: Ընդ որում, հաղորդվում է, որ քաղաքական լոզունգներ ակցիայի ընթացքում չեն լսվում:

Նշվում է, որ ամբոխը վիրավորում է ոստիկանությանը և պահանջում լուծարել այն: