Ապրիլի 29
Փնտրեք ու պիտի գտնեք: Կգտնեք ներքին այն գիտությունը, որ պարզություն կտա կյանքի խնդիրներին:
Կյանքում եղած դժվարությունների պատճառը անհատի մեջ գտնվող աններդաշնակությունն է: Իմ Թագավորության մեջ աններդաշնակություն չկա, եթե այն կա Իմ աշակերտների մեջ, ապա այդ այն է, որ անհաղթահարելի մնաց իրենց մեջ: Իմ Թագավորության օրենքն է՝ կատարյալ կարգ ու կանոն, կատարյալ ներդաշնակություն, կատարյալ գոհացում, կատարյալ սեր, կատարյալ առաքինություն, կատարյալ հեզություն, ամբողջական զորություն, ամբողջական հաղթանակ, ամբողջական հաջողություն:
Բայց հաճախ Իմ հետևորդները զուրկ են ուժից, հաղթանակից, հաջողությունից, հոգևոր պարգևներից, ներդաշնակությունից: Ես երբեմն անգամ մտածում եմ, որ Իմ խոստումները կատարելու մեջ վրիպում եմ գուցե, որովհետև վերոհիշյալ շնորհները չեն երևում իմ հետևորդների կյանքի մեջ:
Սրանք արտաքին արտահայտություններն են, որոնք առաջ են գալիս հնազանդությունից, առաքինի վարքից, կարգ ու կանոնից, սիրուց, սրանք ի հայտ են գալիս ոչ իբրև պատասխան անվերջ աղոթքների, այլ այնպես, ինչպես լույսն է առաջանում վառվող ճրագից:
0Comments