Դեկտեմբերի 21
Տեր, աղաչում ենք Քեզ, օրհնիր մեզ և ցույց տուր այն ճանապարհը, որով կուզենայիր, որ մենք քայլեինք:
Քայլեք Ինձ հետ Խաղաղության ճանապարհով: Ուր էլ որ գնաք, խաղաղություն տարածեք, ոչ թե խռովություն, սակայն ի միտ առեք, որ այդ խաղաղությունը պետք է լինի Իմ Խաղաղությունը:
Երբեք մի ընդունեք այն խաղաղությունը, որ ինքնին զինադադար է չարի հետ: Մի համակերպվեք բնավ, երբ այդ նշանակում է՝ ձեր կյանքի երգը ներդաշնակել աշխարհի երգի ու քայլքի հետ: Այդ սխալ է:
Հաճախ են Իմ աշակերտները սխալվել, երբ կարծել են, թե ամեն ինչ հարթ ու ներդաշնակ պետք է լինի: Ոչ, այդպես չի կարող լինել, եթե այդ նշանակում է միևնույն ժամանակ երգել նաև աշխարհի երգը:
Ես՝ Խաղաղության Իշխանս, ասացի, որ Ես Եկա «Ոչ թե Խաղաղություն բերելու, այլ՝ Սուր»:
0Comments