Նույնիսկ շատ հարուստ մարդիկ կարող են խնդիրներ ունենալ 50 մլն դոլարով զբոսանավ գնելու հարցում, նշում է Bloomberg-ը:
Այսպիսի խնդրի է բախվել սուպերզբոսանավեր վաճառող Թոմ Քոնբոյը , որի աշխատանքը վերջին օրերին պակասել է:
Պարբերականը նշում է, որ այնպիսի գլոբալ մարտահրավերները, ինչպիսին ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմն է, Brexit-ի շուրջ իրարանցումը եւ ռեցեսիայի եզրին Գերմանիայի հավասարակշռումը, հանգեցրել են սուպերզբոսանավերի շուկայում վաճառքի նվազման:
«Եթե դուք դրա նման մի բան եք գնում, պետք է շատ վստահ լինեք: Եթե այս ամբողջ քաղաքականությունը նույն կերպ շարունակվի, ապա դա մեզ ձեռնտու չէ»,- պարբերականին ասել է Քոնբոյը, որն անցյալ շաբաթ մասնակցել է Ֆլորիդայում Ֆորտ Դոդերդեյլում միջազգային զբոսանավային շոուին:
Զբոսանավեր արտադրող Heesen Yachts-ի համար, որոնց վաճառքով զբաղվում է Քոնբոյը, վաճառքի տեսակետից այս տարին անսպասելի էր:
Ըստ SuperYacht Times-ի տվյալների՝ եթե այս տարվա առաջին 9 ամիսներին վաճառվել է 102 զբոսանավ, ապա անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում այս ցուցանիշը կազմել է 199 զբոսանավ:
Ընդ որում՝ մյուս տարի ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները սուպերզբոսանավերի շուկայում լարումը միայն կավելացնեն:
0Comments