Շոգ Իտալիայում Պանցանելլա աղցանն ուտում են կեսօրին, որպեսզի զովանան։
Բաղադրիչներ
1. Սպիտակ հաց – 300 գ
2. Լոլիկ – 300 գ
3. Բուլղարական կարմիր պղպեղ – 100 գ
4. Բուլղարական դեղին պղպեղ – 100 գ
5. Սոխ – 200 գ
6. Մաղադանոս – 1 փունջ
7. Ռեհան – 1 փունջ
8. Սխտոր – 3 պճեղ
9. Կապար – 2 ճ/գ
10. Բալզամիկ քացախ – 6 ճ/գ
11. Ջուր – 125 մլ
12. Ձիթայուղ – 8 ճ/գ
13. Դափնու տերև – 1 հատ
14. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Խառնել բալզամիկ քացախը ջրի հետ, ավելացնել դափնու տերևը:
2. Խառնուրդը հասցնել եռման, սառեցնել և լցնել չոր հացի վրա: Թողնել 20 րոպե:
3. Լոլիկը կեղևազրկել, կտրատել: Պղպեղը խորանարդաձև կտրատել, սոխը շերտատել, կանաչին մանր կտրատել:
4. Հացը քամել և կտորների բաժանել: Հացը խառնել բանջարեղենի և կապարի հետ խորը թասի մեջ:
5. Պատրաստել սոուսը: Սխտորը ճզմել, խառնել ձիթայուղի հետ: Ավելացնել կտրատված մաղադանոս, 2 ճ/գ բալզամիկ քացախ, աղ և պղպեղ ցանել:
6. Սոուսը լցնել հացի վրա և լավ խառնել, աղ ցանել: Դնել սառնարանի մեջ մոտ 1 ժամ: Մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am
0Comments