Հունական յոգուրտը՝ նիհարելու համար

Յոգուրտի ցանկացած տարբերակ ունակ է ամրապնդել առողջությունը

1

Հունական յոգուրտի մեջ պարունակվում են մարդու համար օգտակար հանքանյութեր։ Դրանք նատրիումն ու կալցիումն են։

Հունական յոգուրտի օգուտը

Հունական յոգուրտը առողջության համար որոշակի առավելություններ ունի։ Նա գործնականորեն նույնքան կալորիաներ ունի, ինչ սովորական յոգուրտը, բայց 2 անգամ ավելի սպիտակուց է պարունակում, իսկ ածխաջրածիններ՝ քիչ։ Դա, անկասկած, շատ օգտակար է նիհարելու համար։

Յոգուրտի ցանկացած տարբերակ ունակ է ամրապնդել առողջությունը, լրացնել սպիտակուցների ու կալցիումի պահուստները։ Բայց միևնույն ժամանակ՝ նիհարող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն մթերքի կալորիականությանն ու ճարպերի քանակին։

Մեծամասնությունը մտածում է, որ հունական յոգուրտն ավելի օգտակար է նիհարելու համար, քան մյուս տեսակները։ Եվ դա իսկապես այդպես է, բայց միայն այն դեպքում, եթե դուք որոշակի կանոններ եք պահպանում։ Մասնավորապես, պետք է հաշվել կալորիաները։ Ընդհանուր առմամբ պետք է կալորիականությունը նվազեցնել 15-20 տոկոսով, կրճատել սննդակարգում ճարպերի կիրառությունը, բայց դրանք իսպառ չբացառել։

Գոյություն ունի նաև յոգուրտների հսկայական քանակություն՝ ոչ կաթնային, անյուղ, բարձր սպիտակուցային և այլն։ Դրանցից յուրաքանչյուրը սեփական արժանիքներն ու թերություններն ունի։ Դրա համար էլ, եթե ուզում եք նիհարել, պետք է հետևել կալորիականությանը։

Բացի դրանից, հունական յոգուրտը կարող է կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ։ Դրա համար էլ այն խորհուրդ են տալիս օգտագործել շաքարային դիաբետի ժամանակ։ Հունական յոգուրտն օգտակար է նաև սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։ Իսկ պրոբիոտիկների պարունակության հաշվին բարձրանում են օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները՝ օգնելով հաղթահարել աղիների բորբոքումները։ Սնունդն ավելի լավ է մարսվում։

Հունական յոգուրտը նաև նվազեցնում է օստեոպարոզի գոյացության հավանականությունը ու աջակցում է թուլացող մկաններին։

Դրա համար էլ պետք է հունական յոգուրտ ուտել ոչ միայն նիհարել ցանկանալու ժամանակ, այլև ընդհանուր առմամբ, քանի որ այն օրգանիզմի համար շատ օգտակար մթերք է։