Բաղադրիչներ
1. Կաղամբ – 10 տերև
2. Ջուր
3. Աղ՝ ըստ ճաշակի
4. Բուսական յուղ – 2 ճ/գ
Միջուկի համար
1. Թարմ սունկ – 500 գ
2. Բրնձի շիլա – 1/2 բաժակ
3. Տոմատի մածուկ – 1-2 ճ/գ
4. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Կաղամբի տերևները մոտ 2-3 րոպե խաշել ջրի մեջ:
2. Միջուկի համար սունկը լվանալ, մանր կտրատել, եփել, խառնել բրնձի և տոմատի մածուկի հետ, աղ ցանել:
3. Կաղամբի յուրաքանչյուր տերևի վրա 2-3 գդալ միջուկ լցնել և փաթաթել: Տոլմաները տապակել բուսական յուղով, այնուհետև շոգեխաշել ջեռոցում:
0Comments