«Ժողովուրդ» թերթը գրում է.
Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2018 թվականի միջին ընթացիկ գներով կազմել է 61 հազար 113 դրամ՝ ամսական կտրվածքով: Իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 527 դրամ՝ ամսական կտրվածքով, մինչդեռ 2017 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմել է 32 հազար 439 դրամ:
Անցած տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 61 հազար 113 դրամ էր, իսկ մեկ տարվա կտրվածքով, 2017 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ 57 հազար 417 դրամ:
Այսինքն՝ սպառողական զամբյուղը թե´ ամսական, թե´ տարվա կտրվածքով թանկացել է:
Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին՝ օրական 2412.1 կկալ: Բայց 2018 թվականին Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2232 կկալ:
Ի դեպ, այս ցուցանիշը տարիների ընթացքում թեև չնչին, բայց ավելացել է. եթե 2012 թվականին 1 շնչի կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 2169 կկալ է կազմել, ապա 2013 թվականին այն 2090 է եղել, 2014- ին՝ 2043 կկալ, 2015-ին՝ 2058, իսկ 2016-ին՝ 2090 կկալ: Բայց, ըստ վիճակագրական կոմիտեի, և´ 2017-ին, և´ 2018-ին մեկ շնչի հաշվով օրական էներգետիկան անփոփոխ է մնացել:
Ըստ որոշ հետազոտությունների՝ օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը կազմել է ավելի քան 50 տոկոս: Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են: Ի դեպ, որոշ հետազոտությունների համաձայն՝ թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
0Comments