Ումից է վրեժ լուծելու Թրամփը. նա պաշտոնյաների ցուցակ ունի

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրություններում հաղթելուց հետո հնարավորություն կունենա հաշիվներ մաքրել նախկին հակառակորդների հետ։ Նման կարծիք է հայտնել Politico-ն։

Ըստ պարբերականի՝ քաղաքական գործիչն ունի երկար ցուցակ՝ այն մարդկանց անուններով, ում հետ նա ծրագրում է հաշվեհարդար տեսնել վերընտրվելուց հետո։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հաղթանակից հետո Թրամփը կունենա «ժողովրդական մանդատ և իշխանություն»՝ իրականացնելու այդ ծրագրերը։

Politico-ն նշում է, որ ցուցակում ընդգրկված են ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը, փոխնախագահը և նրա մրցակից Քամալա Հարիսը, նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

 

Աղբյուր` Փաստինֆո