Ղազախստանում գտնվող ՀՀ մի քանի քաղաքացի դիմել են ՀՀ դեսպանություն՝ խնդրել աջակցություն տրամադրել Ղազախստանի տարածքից դուրս գալու համար՝ նկատի ունենալով երկրում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Մեր դեսպանություն դիմել են մի քանի քաղաքացիներ, որոնք խնդրել են իրենց օժանդակել՝ երկրից մեկնելու հարցում։ Մեր դեսպանությունը հիմա համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ նրանց աջակցելու համար»,- ասել է Վահան Հունանյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
0Comments