Արևմտյան վերլուծաբանները նկարագրել են Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման սցենարները: Դրանցից մեկի համաձայն՝ ավիահարվածներ կիրականացվեն հարևան երկրի տարածքի ուղղությամբ: Մյուսը ենթադրում է լիամասշտաբ ներխուժում, որը, սակայն, ըստ վերլուծաբանների, քիչ հավանական է:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, վերլուծաբանների կարծիքները ներկայացրել է Financial Times-ը: Ամերիկյան RAND ՀԿ-ի հետազոտող Դարա Մեսիքոթը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է հստակ ավիահարվածներ հասցնել օդից ուկրաինական թիրախներին: Այդ դեպքում կարող են գործարկվել թևավոր հրթիռներ և բալիստիկ հրթիռներ, որոնց դեմ ուկրաիանական ՀՕՊ համակարգերը դժվարությամբ կպայքարեն: Ամերիկուհին կարծում է նաև, որ Մոսկվան կարող է ծանր հրետանի և կրականետ համակարգեր կիրառել:
Երկրորդ սենարի համաձայն՝ տեղի կունենա լայնամասշտաբ ներխուժում Ուկրաինա: Սակայն արևմտյան վերլուծաբաններն իրենք էլ այդ տարբերակը հավանական չեն համարում, քանի որ այն իրականացնելու համար Ռուսաստանին շատ զինվորականներ անհրաժեշտ կլինեն, որոնց մեծ մասը կարող է զոհվել:
«Ուկրաինան կարող է տասնյակ հազարավոր մարդկանց կորցնել մի քանի օրում: ՌԴ Զինված ուժերը կարող է զգալիորեն նվազեցնել Ուկրաինայի ռազմական ներուժը: Սակայն արդո՞ք դա բավարար կլինի, որպեսզի Ուկրաինան ընդունի իր պարտությունը»- կարծիք է հայտնել Ֆիլադելֆիայի Արտաքին քաղաքականության ինստիտուտի մասնագետ Ռոբ Լին:
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման երկու սցենար է հնարավոր
Մանրամասներ
0Comments