Տիգրան Բալայան, դու մի կես ժամ չդիմացար ադրբեջանցիների ձեռքին ու արար աշխարհին բողոքեցիր, որ (Եվրոպայի սրտում) քեզ ուզել են սպանել։ Այս մասին գրել է Վահե Սարգսյանը։ Նա մասնավորապես նշել է․
«Հետաքրքիր է՝ էս ընթացքում հեչ քո վերևներին հարցրե՞լ ես՝ Պրագայում Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելուց հետո ո՞նց էիք հայտարարում, թե «հայ համայնքի իրավունքները» պետք է պաշտպանված լինեն Ադրբեջանի կազմում, ո՞նց։
Ու, ընդհանրապես, ինքդ քեզ հարցրել ե՞ս, թե ոնց ես մինչև հիմա դեսպան մնացել, ու ոնց է լեզուդ պտտվելու, որ դրսում ասես՝ այո, ՀՀ-ն, որին ես ներկայացնում եմ, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Իմ տոհմին ծնունդ տված Արցախը, հորս կյանքի ու պայքարի իմաստ Արցախը»։
0Comments