Շերեմետևոյում վայրէջք կատարելիս այրված Sukhoi Superjet 100-ի (SSJ-100) հրամանատար Դենիս Եվդոկիմովը հարցաքննության ընթացքում ներկայացրել է արտակարգ դրության իր վարկածը՝ հայտնում է lenta.ru-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ օդաչուն ուղևորների զանգվածային մահը բացատրել է նրանով, որ խուճապի մեջ ինչ-որ մեկը խցիկում բացել է հետևի դուռը: Ըստ Եվդոկիմովի՝ դրա հետևանքով ձևավորված օդի հոսքը ուժգնացրել է բոցը: Օդաչուն պնդում է, որ SSJ-100-ի կմախքը կարող էր երկար ժամանակ դիմակայել բարձր ջերմաստիճանին, բայց դրան խանգարել է դռան հետ կապված սխալը:
Նախորդ օրը հաղորդվել էր, որ աղետալի գործով մեղադրվող Եվդոկիմովը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Օդաչուի համար ընտրվել է խափանման միջոց, որը կապված չէ ազատազրկման հետ:
Հիշեցնենք, որ Մոսկվայից Մուրմանսկ թռչող SSJ-100 ինքնաթիռը հրդեհվել է մայիսի 5-ին Շերեմետևո օդանավակայանում արտակարգ վայրէջքի ժամանակ։
0Comments