«Սեպտեմբերի 29-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կայանալիք ավագանու անդամների ընտրությունները թեժ են լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջադրված թեկնածուները 48-ն են (օրենքով նախատեսված է 15 տեղի համար):
Մեզ հայտնի դարձավ նաև, որ առաջադրված թեկնածուների թվում են մինչև արտահերթ ընտրություն նշանակվելը գործող ավագանու անդամները:
Տեղեկացնենք, որ ավագանու 5 անդամներ՝ Արթուր Գալստյանը, Արտակ Աշիկյանը, Կամո Խաչատրյանը, Արման Դերմոյանը, Հերմոն Ավետիսյանը, մայիսի 3-ին հրաժարականի դիմում էին ներկայացրել:
Բանն այն է, որ նրանք չէին մասնակցում ավագանու նիստերին և բոյկոտում էին: Ավագանու անդամները պահանջում էին քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Արտաշատում ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու. «Ժողովուրդ»
Առաջադրված թեկնածուների թվում են մինչև արտահերթ ընտրություն նշանակվելը գործող ավագանու անդամները
0Comments