Հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը՝ «KamAZ»-ը, բախվել է «BMW»-ին

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ռուբեն Հ.-ն տեղափոխվել են Աբովյանի ԲԿ

Օգոստոսի 26-ին, ժամը 10:55-ին տեղեկություն է հաղորդվել, որ կանչի վայրից վերադառնալու ճանապարհին՝ ժամը 10:54-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի  10-րդ կմ-ին, հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը՝ «KamAZ»-ը, բախվել է «BMW» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Օնիկ Մ., ծնված 1989 թ.):

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ռուբեն Հ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: