Հասարակության մի ստվար զանգված ամիսներ շարունակ չէր ուզում ու հիմա էլ չի ուզում հասկանալ ու գիտակցել, որ երկրում պետական կառավարման ճգնաժամ է:
Իսկ նախանշանները ի հայտ եկան, երբ ամիսներ առաջ, մարզերից մեկի դպրոցներից մեկում 10 օր շարունակ տևած գործադուլի ու դասադուլի դադարեցման խնդրին լուծում տվեց ոչ ավել, ոչ պակաս, երկրի վարչապետը:
Ուրեմն ինչ է ստացվում . մի ողջ մարզի մարզպետարան՝ իր մարզպետով, մի ողջ նախարարություն՝ իր նախարարով , չկարողացան հարցին լուծում տալ, վարչապետը գնաց, հարցերը կարգավորեց, եկավ հա՞:
Այ հենց էս պոպուլիզմը ու շատ էժան PR - ը այդ նախանշանների դրսևորումն էին, որը ո՛չ կարևորվեց, ո՛չ վերլուծվեց, ո՛չ էլ գնահատական ստացավ ժամանակին:
Իսկ սկսվեց այս ամենը կառավարության մոտ բողոքի ակցիայից, երբ վարչապետը, փոխարենը պատժելու կառավարություն ներխուժելու փորձ անողներին, ասեց , թե բա՝ իրենց դուռն է, կուզեն կջարդեն:
Էժան ամբոխահաճությունը հենց այն հիմնաքարն էր, որ սկիզբ դրեց կառավարման ճգնաժամին, դրան ավելացնենք անկարող, ոչ մասնագետ քայլարածների այն հոծ բազմամբոխը, որը էսօր կառավաման ղեկին է, դրան ավելացնենք այն զանգվածը, որը բոլոր դեպքեում, բոլոր առիթներով, բոլոր իրավիճակներում միմիայն ողջունում է ներկայիս ապաշնորհ կառավարության (Նիկոլ)-ի քայլերը, դրան ավելացնենք թրաշամանուկների ինքնահավան , գոռոզ ու ամբարտավան կեցվածքը, թե իբր не учите ученого, մենք ամեն ինչ գիտենք ու կարող ենք, դրան ավելացնենք այն սարսափելի քանակի լրահոսը, երբ ֆիզիկապես հնարավոր չի հասցնել հետևելու իրադարձություններին, քանզի դրանք մեր քննարկմանն են նետվում կայծակնային արագությամբ, ու չի հաջողվում մինչև վերջ հետամուտ լինել որևէ խնդրի լուծմանը, ստացվում է այն բորշը, ինչ հիմա վայելում ենք բոլորս:
Իրականում թեման լրջագույն է, որին պետք է անդրադառնալ շատ խորքային, ինչը և առաջիկայում կանեմ:
Հ.Գ. Միգուցե ձվերը հավերից անհամեմատ խելացի են, սակայն նրանք շուտ են փչանում:
0Comments