Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումները դեռ աննախադեպ ծավալների են հասնելու

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Սահմանադրական դատարանի դատավորները հրաշալի հասկանում են, որ գործարք առաջարկող օրենքի ընդունման դեպքում՝ այն, վաղ թե ուշ, ճանաչվելու է Սահմանադրությանը հակասող (ի պաշտոնե իրենցից լավ որևէ մեկը չի հասկանում), հետևաբար չեն մտնի հեռանկար չունեցող որևէ գործարքի մեջ և պարզապես չեն տա հրաժարական: Բացառություն կարող է լինել Վահե Գրիգորյանը:

Հետևաբար՝ գործադիր և օրենսդիր իշխանության կողմից ճնշումները դատական իշխանության և մասնավորապես ՍԴ դատավորների և առավելապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ դեռ աննախադեպ ծավալների են հասնելու:

Հրաժարվեք այդ գաղափարից, այն դառնալու է պետության ամենախոցելի տեղը:

Հ․Գ․ հետո չասեք, թե չէի զգուշացրել

Արսեն Բաբայան