Միխայիլ Սմագինը հայտնի ու հաջողակ շեֆ խոհարար է: elle.ru-ի հետ զրույցում նա պատմել է դդումի բոլոր օգտակար հատկությունների մասին, ինչպես նաև կիսվել մի քանի բաղադրատոմսվ:
Դդումը շատ օգտակար բանջարեղեն է: Այն օգտագործվում է և շոգեխաշած, և եփած, և տապակած տարբերակներով: Դդումից կարելի է պատրաստել ցանկացած ուտեստ՝ ապուրներ, թխվածք և այլն: Դդումը շատ դիետիկ է, այդ պատճառով էլ համապատասխանում է դիետա պահողների սննդակարգին: Այս բանջարեղենը հարուստ է բազմաթիվ օգտակար վիտամիններով, իսկ դրա եփած կամ շոգեխաշած տարբերակը լավ ազդեցություն ունի մարսողության վրա ու օգտագործվում է նաև երեխաների սննդի մեջ:
1. Դդումից պաղպաղակ պատրաստելու համար պետք է քամել թարմ բանջարեղենի հյութն, ավելացնել գլյուկոզա և դեկստրոզա, սառեցնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հարել հարիչով:
2. Կրեմ պատրաստելու համար պետք է խառնել դդումի հյութը, շաքարավազն ու կաթը: Այնուհետև պետք է դնել կրակին ու խառնելով հասցնել եռման վիճակին, ավելացնել կարագ ու սառեցնել: Այսպիսի կրեմը շատ հարմար է թխվածքների համար:
3. Բրինձը կաթով եփեք, իսկ ընթացքում ավելացրեք դդումի 1/3-ը: Եփելուց հետո սառեցրեք այն ու մատուցեք մասկարպոնե պանրի հետ:
4. Դդմի միջուկը ուրցով տապակեք, այնուհետև ավելացրեք ձկան բուլյոն, սոյայի կաթ ու մանրացրեք բլենդերի միջոցով: Կարող եք մատուցել տապակած հացի հետ:
5. Կարող եք դդումը համադրել րիզոտտոյի հետ: Դրա համար անհրաժեշտ է այն մանր քերիչով քերել ու ավելացնել պատրաստի րիզոտտոյի մեջ:
6. Եթե ժամանակ չունեք ու ցանկանում եք որևէ առողջ ուտեստ պատրաստել, ապա բրինձը եփեք, առանձին եփեք ձեր սիրելի բանջարեղենն ու դդումը, այնուհետև այն մանրացրեք բլենդերի օգնությամբ: Խառնեք բրինձն ու բանջարեղենի խյուսը և մատուցեք տապակած հացի հետ:
Աղբյուրը՝ Life.Tert.am
0Comments