Շշի Մելոյի Range Rover-ի պայթյունը կատարելու կասկածանքով 1 հոգի է «կանդալվել»

40 րոպե չանցած՝ նա արդեն ձեռնաշղթայված տեղափոխվեց քննչական վարչություն

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի) գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Մարկոս Մարկոսյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վերջինս այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի մոտ, առևանգել էր «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանին պատկանող, պայթյունի հետևանքով վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, սակայն ոստիկաններն ու քննիչներն ավտոառևանգողին ապացուցեցին, որ «գողի ու ... օրը 40 օր է» և 40 րոպե չանցած՝ նա արդեն ձեռնաշղթայված տեղափոխվեց քննչական վարչություն։

Ոստիկանները, քննիչներն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշված պայթյունը կատարելու կասկածանքով 1 հոգու նույնպես բերման են ենթարկել Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաքննության շահերից ելնելով՝ այդ քաղաքացու տվյալները, ով նույնպես «կանդալված»  է չի հրապարակվում: Մ. Մարկոսյանն աշխատում է գործարար Մ. Մանուկյանի մոտ՝ որպես թիկնապահ։

Մանրամասն՝ shamshyan.com