Հրապարակվել է բնակելի տների վրա ռազմական օդանավի ընկնելու տեսանյութը

Տուժածների թիվը հասնում է 16-ի

Պակիստանի Ռավալփինդի քաղաքում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, ինչի արդյունքում առնվազն 18 զոհ կա: Ողբերգական ավիավթարի տեսանյութն արդեն տարածվել է համացանցում:

Dunya News-ը գրում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել, քանի որ փլատակների տակ մարդիկ կան: Տուժածների թիվը հասնում է 16-ի:

Ավելի վաղ հայտնվում էր 17 զոհի և 12 տուժածի մասին:

Հավելենք, որ Beechcraft King Air 350 օդանավը վթարի պահին սովորական ուսումնական թռիչք է իրականացրել: Թե ինչն է եղել կործանման պատճառը, դեռ հայտնի չէ: