Կոֆեինն անվտանգ չէ հղի կանանց եւ նրանց ապագա երեխաների համար. եթե կինն օրական 2 բաժակ սուրճ է խմում, դա կարող է վնասել դեռ չծնված երեխայի լյարդը, պնդում են Wuhan University-ի (Չինաստան) մասնագետները։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, կոֆեինի ավելցուկն արգելակում է պտղի լյարդի զարգացումը եւ բարձրացնում ճարպային հիվանդության եւ դիաբետի առաջացման ռիսկը մեծ տարիքում։
Մասնագետները հիշեցնում են, որ կոֆեին պարունակվում է ոչ միայն սուրճի, այլեւ թեյի եւ որոշ այլ ըմպելիքների մեջ։ Մեկ բաժակ սուրճի մեջ կա մոտավորապես 95 միլիգրամ կոֆեին, իսկ մեկ բաժակ սեւ թեյի մեջ՝ 20 միլիգրամ։
Հետազոտության համաձայն՝ օրական 120 միլիգրամ կոֆեինը բավական կլիներ, որպեսզի իջներ լյարդի աճին անհրաժեշտ հորմոնի մակարդակը։ Առնետների մասնակցությամբ հետազոտությունում գիտնականները ցույց են տվել, որ առնետների մոտ, որոնց տվել են այնքան կոֆեին, որքան պարունակվում է սուրճի 9 բաժակում, ծնվել է պակաս առողջ սերունդ, քան նրանց մոտ, որոնց կոֆեին չեն տվել։ Նման պրոցես տեղի է ունենում նաեւ մարդկային մարմնում, համոզված են գիտնականները։
Կոֆեինը, ըստ երեւութին, իջեցնում է աճի ինսուլինանման գործոն-1-ի (ԻՆԳ) պարունակությունը, որը մասնակցում է աճի պրոցեսների կարգավորմանը, օրգանիզմի բջիջների եւ հյուսվածքների տարբերակմանը, ինչպես նաեւ արյան մեջ շաքարի նորմալ մակարդակի պահպանմանը։
Մասնագետներն ասում են, որ ծնվելուց հետո երեխայի մոտ կարող է միանալ լյարդի կոնսերվատիվ աճը, եւ դա առաջ է բերում այդ օրգանի անոմալ զարգացում։
0Comments