Քաղցկեղը համարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկը և վերջերս գիտնականները կրկին հիշեցրին տաք ըմպելիքների ու քաղցկեղի հավանականության բարձրացման միջև կապի մասին: Սակայն իրականում տաք թեյ կամ սուրճ խմելը միակ սովորությունը չէ, որ նպաստում է քաղցկեղի հավանականության բարձրացմանը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ևս 5 տարածված սովորություն, որոնք կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ:
Ալկոհոլի ու ծխախոտի չարաշահում
Նիկոտինը հանգեցնում է թոքերի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, մինչդեռ ալկոհոլը բարձրացնում է լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Մսի ու պանրի չարաշահում
Հարավային Կալիֆոռնիայի գիտնականների ուսումանսիրությունը ցույց է տվել, որ սննդակարգում մեծ քանակությամբ մսի ու պանրի առկայությունը չորս անգամ բարձրացնում է աղեստամոքսային տրակտի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Մասնագետները չեն հորդորում բացառել այս մթերքը, սակայն սահմանափակումը կարող է շատ օգտակար լինել:
Դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորություն
Դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել: Նման սովորության դեպքում զգալիորեն բարձրանում է ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Գիշերային քնի պակաս
Գիշերն օրգանիզմն արտադրում է մելատոնին՝ հորմոն, որը պատասխանատու է ցիրկադային ռիթմերի համար: Այս հորմոնի պակասը կարող է դառնալ առողջական տարբեր խնդիրների, այդ թվում նաև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ:
Նստակյաց կենսակերպ
Երկար ժամանակ նստած անցկացնելու սովորությունը 24 %-ով բարձրացնում է հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Նստակյաց կենսակերպ վարելու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս գոնե ժամը մեկ մի քանի րոպե տրամադրել և մի փոքր քայլել:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
0Comments