Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը Սահմանադրական դատարանում ճգնաժամ չի տեսնում։ Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ում ճգնաժամ տեսնում եք, նա կարճ պատասխանել է` «Ոչ»:
Հարցին, թե համամիտ չե՞ք Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի մոտեցումների հետ, որը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում, դատավորն ասել է. «Վահե Գրիգորյանի մոտեցումների հետ ինչպե՞ս կարող եմ համամիտ լինել, երբ որ Սահմանադրական դատարանի անդամները լեգիտիմ անդամներ են»։
0Comments