Ամերիկյան Facebook ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ ներքին հետաքննության արդյունքում 2016թ.-ի հունիսին «Բրեքզիթ»-ի՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերման գործընթացի վերաբերյալ հանրաքվեի ժամանակ սոցցանցի միջոցով Ռուսաստանի միջամտության վերաբերյալ «որևէ ապացույց» չի հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Նիկոլաս Քլեգը:
Նրա խոսքով՝ ընկերությունը տվյալների ներքին վերլուծություն է իրականացրել և արտաքին ուժերի կողմից հանրաքվեի քվեարկության ելքի վրա ազդելու «ոչ մի փորձ» չի հայտնաբերել:
Քլեգն ըմբռնումով է մոտեցել բնակիչների՝ Մեծ Բրիտանիայում քաղաքական սրացումները որևէ դավադրության վերագրելու հակվածությանը, սակայն կարծիք է հայտնել, թե Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բրիտանացիների ճգնաժամն ավելի խոր արմատներ ունի: Նա խոսել է նաև սոցկայքերի պետականորեն կարգավորման, ինչպես նաև նախընտրական քարոզարշավների անցկացման և համապատասխան տվյալների պաշտպանության վերաբերյալ նոր նորմերի ստեղծման անհրաժեշտության մասին:
«Նման օրենքների ստեղծումը մասնավոր ընկերությունների խնդիրը չէ՝ լինի դա մեծ, թե փոքր ընկերություն»,- պարզաբանել է Facebook-ի փոխնախագահը:
Facebook-ը «Բրեքզիթ»-ի հարցով Ռուսաստանի միջամտության վերաբերյալ ապացույցներ չի հայտնաբերել
Նիկոլաս Քլեգը ըմբռնումով է մոտեցել բնակիչների՝ Մեծ Բրիտանիայում քաղաքական սրացումները որևէ դավադրության վերագրելու հակվածությանը
0Comments