ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվների արժեքը վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ աճ է գրանցել: Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը:
Անշարժ գույքի արժեքի կտրուկ թռիչքը Թրամփի ակտիվների արժեքը հասցրել է 3 մլրդ դոլարի, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Հանդեսը հայտնում է, որ այժմ ԱՄՆ նախագահի կարողությունը հավասարվել է 2016 թվականի ցուցանիշին, չնայած նա դեռ մի շարք չավարտած գործարքներ ունի իրականացնելու:
Բացի դրանից, շահույթի կրճատումներ է գրանցել գոլֆ-հանգստավայրերի բիզնեսում:
0Comments