Ատոմ Ջանջուղազյանի ունեցվածքը

Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 16 620 159 ՀՀ դրամ

«Փաստ»-ը գրում է. «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Բարձրաստիճան պաշտո­նատար անձանց էթիկայի հանձնաժողո­վին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովի պաշտո­նական կայքում հրապարակված փաս­տաթղթի համաձայն՝ Ա. Ջանջուղազյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Հայտարարագրում ներկա­յացված են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին:


2018թ. հարկային տարվա սկզբում Ա. Ջանջուղազյանի դրամական միջոցները կազմել են 7 400 000 ՀՀ դրամ և 37 000 ՀՀ դրամ: Պաշտոնյայի դրամական մի­ջոցների չափը հարկային տարվա վեր­ջում կազմել են 8 400 000 ՀՀ դրամ, 24 500 ԱՄՆ դոլար և 12 800 եվրո:

Ա. Ջանջուղազյանի եկամուտների հան­րագումարը 2018թ. կազմել է 19 002 159 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշ­խատավարձից և շահաբաժնից: 

Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 16 620 159 ՀՀ դրամ, իսկ շահաբաժնից ստացած եկամուտը՝ 2 382 000 ՀՀ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսնե­րի նախարարի պաշտոնը ստանձնել է 2018թ. մայիսին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: