Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության ազգային Saudi Aramco ընկերությունը 2018թ.-ի ընթացքում աշխարհում ամենաշահութաբերն է ճանաչվել, գրում է Bloomberg գործակալությունը՝ Moody's և Fitch վարկանշային գործակալություններին հղումով:
Մասնագետները գնահատել են սաուդյան ընկերության մաքուր եկամուտը, որը 111,1 մլրդ դոլար է կազմել:
Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Apple և Samsung ընկերությունների ցուցանիշներին, որոնք վարկանշային աղյուսակում երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել: Moody's և Fitch գործակալությունների տվյալներով՝ այս ընկերություններն անցած տարվա ընթացքում համապատասխանաբար 59,5 և 35,1 մլրդ դոլարի շահույթ են ունեցել:
Ամենաշահութաբեր ընկերությունների լավագույն հնգյակում են հայտնվել նաև ամերիկյան Alphabet ընկերությունը և JPMorgan Chase անդրազգային դրամագործական և ֆինանսային հոլդինգային ընկերությունը:
2018թ.-ի աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունը
Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Apple և Samsung ընկերությունների ցուցանիշներին
0Comments