Ալեքսիս Օհանյանը «հայրական ֆիզարձակուրդ» կպահանջի

Կարեւոր է հայրերի համար օգնել երեխայի խնամքի հարցում՝

Reddit եւ Initialized Capitol ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը այս տարվա սեպտեմբերին պատրաստվում է գործնական այցով մեկնել Վաշինգթոն, որտեղ նախատեսում է հանդիպել սենատորների եւ հասարակական գործիչների հետ, որոնց հետ կքննարկի «հայրական ֆիզարձակուրդի» հարցը։

GMA-ին տված իր հարցազրույցում նա պատմել է, որքան կարեւոր է հայրերի համար օգնել երեխայի խնամքի հարցում՝ այդուհանդերձ ապահովել ընտանիքի եկամուտը։ Օհանյանի խոսքերով իր ընկերությունում գործում է 16-շաբաթյա հանգիստը, սակայն նման փորձ ԱՄՆ-ի այլ ընկերություններում տարածված չէ։

Ալեքսիսը պատմել է նաեւ, որ, երբ կինը՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ծննդաբերել է, բժիշկները լուրջ առողջական խնդիրներ են ախտորոշել։ Նա չէր կարողանում խնամել երեխային եւ Ալեքսիսը ստիպված էր օգնել նրանց երկուսին՝ դստերն՝ Օլիմպիային եւ կնոջը՝ Սերենային։ «Ընտանիքում նոր մարդ է հայտնվում եւ նոր պայմաններին պետք է հարմարվեն ոչ միայն մայրերը, այլ նաեւ հայրերը», - ասել է Օհանյանը։ Մանրամասները դիտեք տեսանյութում․․․