Տիմատիի նախկին սիրելին առաջին անգամ պատասխանել է Ալսուի հնչեցրած մեղադրանքներին

Մանրամասներ
Անաստասիա Ռեշետովա

Ռեփեր Տիմատիի նախկին սիրելին՝ մոդել Անաստասիա Ռեշետովան առաջին անգամ խոսել է  Ալսուի եւ գործարար Յան Աբրամովի ամուսնալուծության շուրջ ծագած սկանդալի մասին։ Նա խոսել է In my Bag շոուի ժամանակ, տեսանյութը հասանելի է VKontakte-ում, գրում է Lenta.ru-ն։

Մոդելին մեղադրում էին երգչուհու նախկին ամուսնու սիրուհին լինելու մեջ։ Ռեշետովան ոչ հերքել, ոչ հաստատել է Աբրամովի հետ սիրավեպի մասին լուրերը։ «Հավանաբար, ինչ-որ տեղ ես արժանի էի դրան, բայց ես համաձայն չեմ այն ​​բառի հետ, որով ինձ անվանում են: Եվ իմ սիրելիները, ովքեր գիտեն իմ կյանքի մանրամասները, նույնպես ինձ այդպիսին չեն համարում։ Դա է գլխավորը»,- ասել է նա:

Ռեփերի նախկին սիրեցյալը նաեւ հավելել է, որ «մարդիկ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել»։ «Եվ ամենակարևորն այն է, որ սա ինձ հետ կապ չունի, իմ իրական կյանքի հետ կապ չունի։ Ինձ համար կարեւոր է, թե ինչ են մտածում իմ մասին այն մարդիկ, ում ես սիրում եմ»,-հավելել է մոդելը։