Իշխան Զաքարյանի տեղը կալանավա՞յրն է

Պատգամավորը որոշել է Իշխան Զաքարյանի վերջին 25 տարիների գործունեությունը նկարագրող նամակով դիմել համահայկական խաղերին մասնակցելու հայտ ներկայացրած սփյուռքի կառույցներին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանը ուղղված գործընթաց է սկսել։

Պատգամավորը գտնում է, որ Իշխան Զաքարյանի տեղը կալանավայրն է, եւ նա պետք է պատասխան տա իր թալանածի ծագման մասին հնչող հարցերին։

Պատգամավորը որոշել է Իշխան Զաքարյանի վերջին 25 տարիների գործունեությունը նկարագրող նամակով դիմել համահայկական խաղերին մասնակցելու հայտ ներկայացրած սփյուռքի կառույցներին, որպեսզի նրանք եւս բավարար հիմք ունենան Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջին միանալու համար»: