Պոմպեոն մտադիր է նախազգուշացնել Թերեզա Մեյին Իրանի եւ Huawei-ի մասին

Թերեզա Մեյը, ինչպես տեղեկացվել է, կանաչ լույս է վառել ընկերության առջեւ, որը հավակնում է աշխատել 5G բարձրտեխնոլոգիական ցանց ստեղծելու ուղղությամբ՝ անտեսելով նշյալ երկյուղները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է նախազգուշացնել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ 5G ցանցի ստեղծման համար չինական տեխնոլոգիական Huawei հսկայի ներգրավման պլանների հետ կապված, տեղեկացնում է AP-ը։

Վաշինգտոնը դաշնակիցներին կոչ է անում թույլ չտալ Huawei-ին մասնակցել զգայուն ենթակառուցվածքների ծրագրերին՝ հղում կատարելով այն երկյուղներին, թե ընկերությունը կարող է Չինաստանի իշխանություններին տրամադրել Արեւմուտքին լրտեսելու հնարավորություն։

Մեյը, ինչպես տեղեկացվել է, կանաչ լույս է վառել ընկերության առջեւ, որը հավակնում է աշխատել 5G բարձրտեխնոլոգիական ցանց ստեղծելու ուղղությամբ՝ անտեսելով նշյալ երկյուղները։

Պոմպեոն այս տարի նախազգուշացրել էր նաեւ, որ ԱՄՆ-ը չի «համագործակցի» այն երկրների հետ, որոնք օգտագործում են Huawei համակարգը։

Սպասվում է, որ Լոնդոնում բանակցությունների ընթացքում Պոմպեոն կուժեղացնի ճնշումը Մեծ Բրիտանիայի վրա՝ Իրանը մեկուսացնելու նպատակով։