Զինվորականներն ամբողջությամբ ազատել են Ալմաթիի Հանրապետության հրապարակը: Քաղաքացիների մեծ մասն ինքնակամ լքել է հրապարակը՝ առաջին կրակոցներից անմիջապես հետո։
Ականատեսները հայտնում են մեծաթիվ վիրավորների ու սպանվածների մասին, սակայն մահացածների թվի մասին տեղեկությունների պաշտոնական հաստատում չկա։
Khabar-24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անկարգությունների մասնակիցներից ազատվել են նաևԱկիմատը (քաղաքային վարչակազմը) և պետության ղեկավարի նստավայրը, որը գրավվել էր դեռ երեկ:
Հրապարակում մեծ թվով ռազմական անձնակազմ ու տեխնիկա է մնացել, միաժամանակ, այնտեղ լրացուցիչ ուժեր են բերվում:
Քաղաքի վրա թանձր մառախուղ է, հրապարակից երբեմն-երբեմն դեռ կրակոցներ են լսվում. Քիչ թվով անկարգություններ հրահրողներ դեռևս գտնվում են հարակից փողոցներում։ Եթե նրանք շատ մոտենան հրապարակին, զինվորականները զգուշացրել են, որ կրակ կբացեն։
0Comments