Բաղադրիչներ
- կարագ - 200 գ
- ալյուր - 330 գ
- վանիլին - 2 գ
- աղ - մեկ պտղունց
- թթվասեր - 700 գ
- բալ - 600 գ (առանց կորիզ)
- շաքարավազ - 200 գ
- փխրեցուցիչ - 1թ/գ
- շոկոլադ սև - 1թ/գ (քերած)
Պատրաստման եղանակը
Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, աղը, վանիլինը, փխրեցուցիչը, սառեցրած կարագն ու ձեռքերով տրորելով վերածում զանգվածը փշրանքի: Ավելացնում ենք 200 գ թթվասերը և հունցում փափուկ խմոր:
Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու տեղափոխում սառնարան 30-40
րոպեով:
Դնում ենք բալը քամիչի մեջ, որպեսզի քամվի (շատ կարևոր է, որ բալը լինի չոր, առանց հյութի):
Հանում ենք խմորը սառնարանից, բաժանում մի քանի գնդի, գրտնակով բացում ենք
յուրաքանչյուր գունդը և կտրատում երկար շերտերով:
Ապա դնում ենք քամված բալը յուրաքանչյուր շերտի երկայնքով և ամրացնում խմորի
ծայրերը:
Ձողիկները դնում ենք տապակի վրա միացնում ծայրով վերև և թխում ջեռոցում 25-30
րոպե 180 աստիճանում:
Պատրաստի ձողիկները հանում ենք ջեռոցից և թողնում, որ սառչեն:
Կրեմի համար հարում ենք 500 գ թթվասերն ու շաքարավազը:
Շարում ենք ձողիկները շարքով, իրար վրա:
Առաջին շարքում դնում ենք 5 ձողիկ և վրան քսում պատրաստի կրեմը, ապա վրան շարում ենք ևս 4 ձողիկ և կրկին պատում կրեմով ու այդպես շարունակ, մինչև ձողիկները վերջանան:
Ապա մնացած կրեմով ամբողջությամբ պատում ենք տորթն ու վրան շաղ տալիս քերած շոկոլադը: Պատրաստի թխվածքը թողնում ենք 4-5 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի, և կարելի է մատուցել:
Ի դեպ, տորթ «Անտառի խրճիթ»-ում բալի փոխարեն կարելի է դնել ցանկացած այլ հատապտուղ կամ միրգ, իսկ վրան քերած շոկոլադի փոխարեն կարելի է շաղ տալ կոկոսի քերուկ։
0Comments