Դարհեմի (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա) Դյուկի համալսարանի գիտնականները պարզել են, որ լուրջ ճարպակալումը պայմանավորված է լինում ոչ թե սխալ սննդակարգով, գենետիկ նախատրամադրվածությամբ ու ֆիզիկական ակտիվության պակասով, այլ ամենահասարակ սենյակային փոշու մեջ պարունակվող վնասակար տարրերով, գրում է Life.ru-ն:
Գիտնականները հետազոտել են փոշին ու դրանում առկա միկրոօրգանիզմներն ու քաղցկեղածին նյութերը: Անալիզը ցույց է տվել, որ ամենահասարակ գրասենյակային տարածքում կա առնվազն 70 քիմիական նյութ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են ճարպային հյուսվածքների աճին: Ընդ որում, կենսաբաններն ապացուցել են, որ այդ նյութերը ոչ միայն ակտիվացնում են ճարպային բջիջների աճը, այլև հանգեցնում են նյութափոխանակության խանգարման:
Նման բջիջների կուտակումն օրգանիզմում թույլ չի տալիս մարդկանց արագ նիհարել: Գիտնականները պարզել են, որ փոշու մեջ պարունակվող այդ քաղցկեղածին տարրերը կարող են խանգարել էնդոկրին համակարգի աշխատանքը: Բացի այդ, ենթաստամոքսային գեղձից բացի դրանք ազդում են նաև գլխուղեղում հաճույքի համար պատասխանատու կենտրոնների վրա: Այսպիսով, ինչպես նշում են գիտնականները, մարդու մոտ զարգանում է «սրված» քաղցի զգացողություն և մշտապես չափից շատ ուտելու անհրաժեշտություն, ինչն էլ դառնում է ճարպակալման պատճառ:
0Comments