Ականջի ցավեր, գլխացավեր, ալերգիա. Գիտնականները նախազգուշացրել են եղևնիների վտանգի մասին

Մանրամասներ

ա
Բրիտանացի գիտնականները նախազգուշացրել են կենդանի եղեւնիների վտանգի մասին։ Նրանց խոսքերը մեջբերում է The Sun-ը։

Ըստ մասնագետների՝ յուրաքանչյուր ծառ ալերգեններ եւ 53 տեսակի բորբոս է պարունակում, որոնք մարդկանց մոտ գլխացավեր են առաջացնում։ Ալերգիայով տառապողները շատ զգայուն են բույսերի եւ խոտաբույսերի հոտերի նկատմամբ: Արդյունքում հազ, հարբուխ է առաջանում, հնարավոր են ականջի ցավեր։

«Հյուսիսային բժշկական համալսարանից գիտնականների թիմը վերլուծել է 28 տոնածառի կտորներ, այդ թվում՝ տարբեր տեսակների ասեղներ եւ կեղեւներ»,- գրում է The Sun-ը։