ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ով ցերեկվա նիստերից մեկի ժամանակ քննադատել էր ընդդիմադիր գործընկերներին, ապա ստացել համարժեք պատասխաններ։ Նա դիմեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որը, ըստ Դանիելյանի, բառախաղ էր արել իր անվան հետ («Համազա՛սպ, մի քիչ զո՛ւսպ եղեք»)։
«Տիկի՛ն Զոհրաբյան, իմ ինտելեկտը, հումորի զգացումը, նաև Ձեր անցած ճանապարհն ինձ հնարավորություն տալիս էին համարժեք պատասխան տալու։ Բայց ես դա չեմ անի, որովհետև ես կարծում եմ, որ փորձառուները միգուցե պետք է մի քիչ խորությամբ վերանայեն իրենց անցած ճանապարհը: Կան գծեր և կան բաներ, որոնք չպետք է հատվեն այստեղ։ Նոր մշակույթ պետք է ձևավորվի», – ասաց պատգամավորը։
Նա ասաց, որ հրապարակային ներողություն չի ակնկալում Զոհրաբյանից, բայց կարծում է, որ նա հանգիստ միջավայրում կխորհի այս մասին։ Նրա խոսքով՝ անունն ու արտաքին տեսքն այն հարցերը չեն, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։
0Comments