Նյու Յորքում գործող հրուշակագործ Սոֆիա Դեմետրիուն 1000 դոլարով վաճառքի է հանել աշխարհի «ամենաթանկ» թխվածքաբլիթը, որն ամբողջովին պատված է 23 կարատանոց ոսկուց պատրաստված մանր տերևիկներով:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Duchess Cookies ընկերության սեփականատիրուհին խոստովանել է, որ երկար ժամանակ ցանկանում էր ինչ-որ բացառիկ ու գեղեցիկ բան ստեղծել իր գնորդների համար:
Աղբյուրը նկատում է, որ թխվածքաբլիթն ինքնին 1000 դոլար չարժե, սակայն դրանում օգտագործված ուտելի ոսկին բնականաբար բարձրացնում է քաղցրավենիքի գինը:
Դեմետրիուի խոսքով՝ ինքն այս թխվածքաբլիթից արդեն վաճառել է չորս օրինակ՝ երկուսը Դուբայում, մյուս երկուսը՝ Նյու Յորքում:
Ամերիկացի հրուշակագործը վաճառում է աշխարհի ամենաթանկ ոսկեզօծ թխվածքաբլիթը
Մանրամասներ
0Comments