Bentley ավտոմոբիլային ընկերությունն սկսում է իր ավտոմեքենաների սալոնների հարդարման համար մշակել արհեստական կաշի, որն ստեղծված կլինի պրոտեինի, սունկերի և մեդուզաների հիման վրա, տեղեկացնում է BBC-ին:
Այս որոշումն ընդունվել է վեգան գնորդների պահանջները գոհացնելու համար, գրում է Auto Express-ը՝ վկայակոչելով դիզայնի գծով Bentley-ի տնօրեն Շտեֆան Զիլաֆին:
«Դուք չեք կարող բուսակեր հաճախորդին վաճառել Bentley-ն, որի հարդարման համար կենդանիների մինչև 20 կաշի է օգտագործվում: Մենք Կալիֆոռնիայում խոսել ենք նման սպառողների հետ և լսել, թե նրանք ինչ կցանկանային մեր ավտոմոբիլներից»,- պատմել է Զիլաֆը:
«Շուտով մենք կներկայացնենք Bentley՝ վեգանների համար հարդարմամբ: Սենսացիա պերճանքի աշխարհում. կաշի պրոտեինների, սունկերի կեղևի և մեդուզաների մզվածքի հիման վրա»,- ճշտել է ընկերության կառավարիչը:
Ավելի վաղ վեգանների համար Model X քրոսովերը, որտեղ սալոնի հարդարման նյութերը լիովին պատրաստված են սինթետիկ, այլ ոչ թե կենդանական ծագման նյութերից, արդեն պատրաստել է Կալիֆոռնիայի Tesla ընկերությունը:
0Comments