Հայտարարվել է 2023 թվականի գլխավոր գույնը ըստ լաքի և ներկերի հոլանդական Dulux ընկերության:
Հաջորդ տարվա գույնը հողային բեժ երանգն է՝ Brave Ground («խիզախ հող»), գրում է Dezeen-ը:
Ընկերությունը նշել է, որ այս բազմակողմանի գույնն արտացոլում է բնության ուժը:
Dulux-ը խորհուրդ է տալիս տարվա գույնը համարձակորեն օգտագործել ցանկացած ինտերիերում: Այն կստեղծի խաղաղ մթնոլորտ:
«Համաշխարհային համաճարակի արդյունքում մարդկանց կենսամիջավայրի առաջնահերթությունները փոխվել են, ինչպես նաև ապրելու և աշխատելու պայմանները: The Brave Ground գույնը մարդկանց հնարավորություն կտա ստեղծել միջավայրեր, որտեղ նրանք կարողանան հանգստանալ և վերալիցքավորվել»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
0Comments